ArmChemFront 2018
Frontiers in Chemistry
Armenia
21-25 October 2018
Frontiers in Chemistry
Armenia

Քիմիայի սահմանները

Թվով երկրորդ ArmChemFront--ը («Քիմիայի սահմանները, Հայաստան») միջազգային անգլալեզու գիտաժողով է, որը հնարավորություն է ընձեռում հանդիպելու աշխարհի առաջատար քիմիկոսներին, այդ թվում նաև` երկու Նոբելյան մրցանակակրի:

ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Գրանցման դիմում-հայտն անգլերեն լեզվով

Ողջ գիտաժողովի ընթացքում ապահովվելու է անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Կոնֆերանսի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 25-ին կազմակերպվելու է նաև հատուկ ճաշ-քննարկում հայաստանաբնակ ուսանողների համար, ովքեր ցանկանում են շփվել և իրենց հետաքրքրող թեմաները բարձրաձայնել հրավիրված գիտնականների/բանախոսների հետ:

Գիտաժողովին հայաստանաբնակ գիտնականների մասնակցությունն անվճար է:

Ժամկետներ

Գրանցման վերջնաժամկետը2018 թ-ի օգոստոսի 21-ն է
Դասախոսությունների անոտացիան ուղարկելու վերջնաժամկետը2018 թ.-ի մայիսի 31-ն է1,2,4
Դասախոսությունների ընդունման վերաբերյալ պատասխանները մասնակիցներին ուղարկվելու են2018 թ.-ի հունիսի 25-ին3
Պաստառային ձևաչափով ներկայացումների անոտացիան ուղարկելու վերջնաժամկետը2018 թ-ի օգոստոսի 21-ն է1,2,4
Նշումներ.
1 անոտացիաների ներկայացումը հնարավոր կլինի միայն մեր կայքէջում գրանցումն ավարտելուց հետո:
2 բոլոր նյութերն ու ելույթները պետք է լինեն անգլերեն լեզվով:
3 ոչ բոլոր դասախոսությունների դիմումները կարող են բավարարվել. վերջնական ընտրությունը կկատարվի միջազգային գիտական կոմիտեի կողմից:
4 Մասնակիցների գրանցման տվյալները ստանալուց մի քանի օր անց մասնակիցն էլեկտրոնային փոստով անգլերեն լեզվով ծանուցում կստանա դասախոսությունների կամ պաստառային ձևաչափով ներկայացումների անոտացիայի վերաբերյալ` մեր կայքէջի համապատասխան հղումով, որտեղ կարող է գտնել անոտացիան ուղարկելու համար անհրաժեշտ բոլոր ձևանմուշները /templates/: